
Ադրբեջանի այն զինվորները, որոնց դիակները հայտնվել են Արցախի տարածքում, բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Այս ամենը միջազգային իրավունքի տեսակետից ամբողջությամբ ռազմական հանցագործություն է: Սա փաստում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում»,- նշեց Պողոսյանը: