Արցախա-ադրբեջանական շփման գծում հետախուզության հայտնած տվյալներով սեպտեմեբերի 27-ից մինչ օրս առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Սրանք հստակ հետախուզական տվյալներ են: Կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, ինչպես նաև մի քանի հարյուր ազգությամբ թալիշ զինվոր»,- նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հետախուզության տվյալների համաձայն, այդ փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և առաջիկայում, հավանաբար, այդ ազգերի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանեն:
Ամփոփելով խոսքը՝ Պողոսյանը շեշտեց, որ Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը և հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի և համաչափ պատասխան։