Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը փախուստի մեջ է․ auroranews.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը փախուստի մեջ է․ auroranews.am

Տելեգրամի «WarGonzo» ալիքը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնում է, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին: Ըստ տեղեկության՝ նա փախուստի մեջ է:

«Տեղեկություն կա, որ նա փախուստի մեջ է: Սադիկովը ծագումով Դերբենտից և իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Սադիկովի մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով: Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը չի խոսում իր հարազատների մասին: Ահա թե ինչու, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը սկսեց նրանով զբաղվել:

Մեկ ամիս առաջ Սադիկովը վեճ ունեցավ ժամանած թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ արտահայտվեց Ադրբեջանի իշխանությունների մասին. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, իսկ միգուցե՞ մեր կանանց նույնպես տանք», – ասել է նա խորհրդակցության ժամանակ: Ռուսաստանում Սադիկովին դեռ չեն տեսել, նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ», – գրում է ալիքը:

auroranews.am



Նման նյութեր