Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում արդեն հավաքագրվել է ավելի քան 10 մլն 972 հազար ԱՄՆ դոլար:
«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն Արցախի շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայաստան համահայկական հիմնադրամը Արցախի կողքին է։ Միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 10,972,809 ԱՄՆ դոլար և շարունակում է զգալիորեն աճել: Մեր ժողովուրդն առավել քան երբևէ համախմված է և հաղթական»,- ասված է հաղորդագրությունում: