
2001 թվականին ծնված Ջիլավյան Էրիկը Լոռու մարզի Արջուտ համայնքից էր, 8 ամսվա ծառայող էր, Ռուսաստանից եկել էր, որ գնար ծառայության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արջուտ համայնքի ղեկավարի տեղակալ Սայադ Մնացականյանը:
«Դպրոցը ավարտել է՝ Ռուսաստան գնացել, մայրը, քույրը և եղբայրը այնտեղ են և երեխու հուղարկավորությանը չեն կարողանում գալ, հայրն էլ մահացել է վթարից՝ շատ երիտասարդ»,-ասաց նա:
Սայադ Մնացականյանը նշեց, որ զոհվածը իր հարևանն էր: «Իմ դուռ դռան երեխեն է եղել, շատ լավ երեխա, շատ ընտիր երեխա էր»,-ասաց նա: