Ճապոնացիների երկարակեցության բաղադրատոմսը
Advertisement 1000 x 90

Ճապոնացիների երկարակեցության բաղադրատոմսը

Մարդիկ անդադար փնտրում են երկարակեցության էլիքսիր, խմիչք կամ ուտելիք: Չնայած մարդկության պատմության վաղ շրջանից սկսած՝ մարդու կյանքի տևողությունն աճել է, այնուամենայնիվ, բոլորիս էլ սպառնում է ծերությունը: Դա պարզապես անխուսափելի է: Բայց  տարիքը դեռ ոչինչ չի ասում: Կան մարդիկ, ովքեր 40 տարեկանում շատ ավելի մեծ են երևում, քան ոմանք՝ 60 տարեկանում: Կան մարդիկ, ովքեր այդ տարիքում բավականին առողջ են, մինչդեռ ավելի երիտասարդներն առողջական խնդիրներ են ունենում դեռևս վաղ տարիքից: Վատ տեսողություն, մոռացկոտություն, օստեոպորոզ, սրտի կաթված և այլ նմանատիպ հիվանդությունները կապված են տարիքի հետ: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքը միշտ չէ, որ պատասխանատու է այս հիվանդությունների համար, կարևոր է նաև գենետիկական գործոնը:

Ահա երկարակեցության համար անհրաժեշտ մի քանի սնունդ.

հացահատիկ յոգուրտով՝ նախաճաշին

խաշած բանջարեղեն՝ ընկուզեղենով

մի քանի կտոր հաց՝ գետնանուշի կարագով

մրգեր և բանջարեղեն

մեծ քանակության ջրի օգտագործում:

fitfoodhouse.net կայքը բացահայտել է ճապոնացիների երկարակեցության բաղադրատոմսը, որն արդյունավետ է միայն պարբերաբար օգտագործման դեպքում:

Բաղադրությունը

½ բաժակ ջուր

1թ/գ խնձորի քացախ

2թ/գ մեղր

20 պճեղ սխտոր

½ թ/գ աղացած կոճապղպեղ (իմբիր)

1թ/գ ալոէ

Խառնեք բոլոր բաղադրիչները և օգտագործեք այս ըմպելիքն ամեն առավոտ: Նրանք, ովքեր չեն սիրում սխտոր, կարող են այն փոխարինել 20 հատիկ ալոճով, իսկ ալոէն՝ եղինջով:

Նյութը հրապարակման է պատրաստել Լիլիթ Հարությունյանը