ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախում սկսված պատերազմական գործողությունների մասին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նախագահները կրակը դադարեցնելու կոչ են արել։
Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նախագահները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին առանց նախապայմանների վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակման է անցել։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում տուժել են բնակավայրեր, զոհվել են խաղաղ բնակիչներ, վիրավորում են ստացել անգամ միջազգային լրագրողներ։