«Շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե որն է իմաստը հիմա Աշոտյանին բանակ տանելու, հաշվի առնելով, որ նա դրսում տարվող լուրջ աշխատանք է համակարգում»
Advertisement 1000 x 90

«Շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե որն է իմաստը հիմա Աշոտյանին բանակ տանելու, հաշվի առնելով, որ նա դրսում տարվող լուրջ աշխատանք է համակարգում»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե որն է իմաստը հիմա Աշոտյանին բանակ տանելու, հաշվի առնելով, որ նա դրսում տարվող լուրջ աշխատանք է համակարգում։ Ո՞րն է իմաստը 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ շատ կարևոր գործ արած լրատվամիջոցի ղեկավարին զորակոչելու ու փաստացի, դրանով, մի շատ լուրջ ինֆորմացիոն միավոր շարքից հանելու։

Ո՞րն է իմաստը տասնյակ լրատվամիջոցների կիբերպաշտպանությունն ապահովող լավագույն մասնագետներից մեկին գործից կտրելու ու Արցախ տանելու։ Ռազմական առումով իրենցից ոչ ոք որևէ արժեք չի ներկայացնում (ներողություն եմ խնդրում, տղերք, ուղղակի դա փաստ է, էլի), իսկ այ քաղաքական և տեղեկատվական դաշտում շատ թույն գործ կարող էին անել։ Այն դեպքում, որ մեկնելու պատրաստ ահագին մարդ կա, որ հրահանգի է սպասում…

Հ.Գ. Անփորձա՛նք, տղե՛րք»։

Շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե որն է իմաստը հիմա Աշոտյանին բանակ տանելու, հաշվի առնելով, որ նա դրսում…

Gepostet von Կարեն Վրթանեսյան am Donnerstag, 1. Oktober 2020



Նման նյութեր