Այսօր մենք ոչ թե պարզապես պատմություն ենք կերտում, այլ նոր ազգային վեպ ենք գրում, էպոս:
Այս օրերի մասին, որը հիմա ապրում ենք, կպատմեն սերունդները:
100 տարի անց մեր ապրածը հիշվելու է որպես լեգենդ:
Մենք բոլորս՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր դիրքում այդ լեգենդի մասն է լինելու:
Եվ սա դատարկ ու կեղծ պաթոս չի, այլ երկաթյա իրականություն:
Առանց կաթիլ չափազանցության՝ 5-օրյա հերոսական դիմադրության ամեն օրը, ամեն ժամը մեզ դարձնում է ավելի հզոր գործոն, և հակառակը՝ ավելի ու ավելի նվազեցնում է Ադրբեջանի կարգը որպես պետություն, որպես քաղաքական միավոր:
Սրանք էլ պարզապես խոսքեր չեն:
Արդեն ակնհայտ է բոլորին, որ եթե 5-օրյա համառ, լայնածավալ, հնարավորինս ինտեսնիվ հարձակումից հետո ադրբեջանական բանակն ի զորու չի եղել ցույց տալ որևէ շոշափելի արդյունք, ճեղքել ճակատի գիծը գոնե մեկ ուղղությամբ, դա արդեն պարտություն է: Դեռ ոչ վերջնական, դեռ ճակատամարտի, դեռ մեծ իմաստով տակտիկական, բայց շատ լուրջ պարտություն:
Ժամանակից շուտ չեմ ընկնում, դեռ ծանր օրեր են սպասվում:
Բայց արդեն դիմադրությունը բերել է շոշափելի արդյունքներ:
Սա է ամենակարևորը՝ դիմադրողը, դիմադրությունը միշտ բերում է արդյունք, հավելյալ արդյունք, հավելյալ արժեք:
Պատերազմի առաջին մեկ-երկու օրը շատերը դրսում սպասում էին, որ հայերը պետք է արագ պարտվեն: Այդ հաշվարկն ակնհայտորեն տապալվեց: Հայերը պետք է վերածվեին օբյեկտի, որի ճակատագիրը պետք է որոշեին կարծեցյալ ուժեղ խաղացողները: Երբ տեսան, որ դա այդպես չէ՝ փորձեցին փրկել իրավիճակը՝ առաջարկելով միջնորդություն, բանակցություն և այլն: Բայց մենք հստակ պայմաններ դրեցինք: Որովհետև մեր հաջողությունն արդեն տվեց մեզ այդ հնարավորությունը՝ պայմաններ առաջ քաշել: Եթե դա չանեինք, հիմա արդեն կարծեցյալ սուբյեկտները, դիտորդի դերում են: Նրանց մնում է պարզապես հետևել իրավիճակին: Ավելին, իրավիճակը կարծես շրջվում է: Հիմա հայերը դառնում են գործոն: Որովհետև Թուրքիայի ներթափանցմանը տարածաշրջան, էլ ո՞վ պետք է խոչընդոտ լինի:
Եթե պատերազմը տևեր մեկ-երկու օր, ապա Թուրքիայի միջամտության խնդիրը մի էպիզոդ կլիներ ընադմենը, որը հնարավոր էր արագ շտկել: Բայց հիմա Թուրքիայի դերը մեծանում է և դառնում է վտանգավոր: Խաղը շրջվում է 180 աստիճան: Հիմա հայերը նորից դառնում են պոտենցիալ դաշնակից՝ որովհետև հաղթող են:
Մնացածի մասին՝ առանձին էլի կխոսենք: Այստեղ կարևորն այն է, որ նորից ավանդական հայկական սխալներ չգործենք:
Այս պահի կարևորը, նորից՝
Դիմադրությունն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ և դեռ կտա
Հայաստանը ամեն օր ավելի ու ավելի ուժեղ գործոն է դառնում
Ադրբեջանն ամեն օր կորցնում է իր կարգավիճակը որպես ինքնուրույն քաղաքական միավոր:
Պատերազմը դեռ ավարտված չէ, և դեռ շատ անելիք կա: Պետք է հիմա մտածել մեկ քայլ առաջ:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Այսօր մենք ոչ թե պարզապես պատմություն ենք կերտում, այլ նոր ազգային վեպ ենք գրում, էպոս: Այս օրերի մասին, որը հիմա…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Freitag, 2. Oktober 2020