
Պատերազմի առաջին օրվանից ամեն օր նայում եմ ադբեջանական կայքերն՝ ըստ հնարավորության:
Այսօր նոր միտում է հայտնվել իրենց քարոզչությունում:
Արդեն երրորդ նյութն է, որտեղ կամ վերնագրով կամ նյութի հիմնական պարբերություններց մեկով, փորձ է արվում արդարացնմել, թե ինչու ցայսօր չկան շոշափելի հաջողություններ, ինչու «բլիցկրիգ» չկա և այլն:
Մի նյութը՝ հոդված է, մյուսը հարցազրույց ինչ-որ ուկրաինացի փորձագետի հետ, երրորդը՝ իրենց նախագահական աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավարի ասուլիսից է:
Հիմնական թեզերն են:
Արագ հաջողություններ չկան, թե քանի որ հայերը տարիների ընթացքում կարողացել են ամրանալ և այլն: Մանրամասները կարևոր չեն:
Կարևորը, կրկնեմ այն է, որ այս բոլոր օրերի ընթացքւոմ, սա առաջին դեպքն է, որ նման թեմա ընդհանրապես բարձրացվում է իրենց մոտ: Թե ինչի՞ չկան հաջողություններ: Ուրեմն, անուղղակիորեն հաստատվում է, որ չկան:
Նշանակում է, հարցն արդեն հանրության մեջ ծագում է, և անհրաժեշտ են գտնում բացատրություններ գտնել:
Հ.Գ. Բուն բացատրություններն, իհարկե, «տուֆտա» են: «Հայերն ամուր են, դրա համար էլ չենք կարողացել…» Դա բացատրություն չի, որովհետև, խնդիրն էլ հենց այն է, որ հակառակորդիդ ամրությունը կոտրես: Բացի այդ փորձում են այնպես ներկայացնել, իբր իրենք չէին էլ պլանավորում արագ հաղթանակներ, յանի, սենց էլ պատկերացնում էին:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
https://www.facebook.com/ustahrant/posts/10223971190731863