ԱՄՆ–ի, Ռուսաստանի եւ այլ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված «Թուրքիստանի սիլամական կուսակցության» ջիհադականները Թուրքիայի կողմից Ադրբեջան են ուղարկվել։ Այս մասին հայտնում է քրդական ANF-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից Սիրիայում ստեղծված այսպես ասած «Ազգային բանակ»-ի կազմում գտնվող ահաբեկչական «Մունթասըր Բիլալի գունդ»-ի խմբավորման 75-հոգանոց խմբավորում սեպտեմբերի 28-ին Սիրիայից մտել են Թուրքիայի Այնթափ քաղաք։
Մինչեւ Այնթափ մտնելը ահաբեկչական խմբավորման հետ հանդիպել են Թուրքիայի Ազգային հետախուզության բարձրաստիճան սպաները եւ համապատասխան հրահանգներ տվել։ Այնուհետ խմբավորումը ուղեւորվել է Ադրբեջան։
Մեկ այլ ահաբեկչական խմբավորում՝ «Թուրքիաստանի իսլամական կուսակցություն», որոնք տեղակայված են Սիրիայի Իդլիբի արեւմուտքում՝ Դերքոշի շրջանի Ալ Զենբաքի գյուղի մոտ, 200 զինյալներ են ուղարկել Ադրբեջան սեպտեմբերի 29-ին։ Ահաբեկիչները Սիրիայից մտել են Թուրքիայի Հաթայ նահանգ, որից հետո հայերի դեմ կռվելու համար ուղարկվել են Ադրբեջան։
Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական «Թուրքիստանի իսլամական կուսակցությունը» կապված է մեկ այլ հայտնի «Ալ Կաիդա» խմբավորման հետ։