Թրամփին սկսել են «Ռեմդեսիվիր» պատրաստուկ տալ կորոնավիրուսի բուժման համար
Advertisement 1000 x 90

Թրամփին սկսել են «Ռեմդեսիվիր» պատրաստուկ տալ կորոնավիրուսի բուժման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին սկսել են «Ռեմդեսիվիր» պատրաստուկ տալ: Այդ մասին հայտարարել Է նախագահի բժիշկը՝ Շոն Քոնլին:

«Ուրախ եմ հայտնել, որ նախագահն իրեն շատ լավ Է զգում, նրան հարկավոր Է լրացուցիչ թթվածին, բայց մասնագետների հետ կոնսուլտացիաներից հետո մենք որոշել ենք թերապիա սկսել «Ռեմդեսիվիր»-ի օգնությամբ, ասվում Է հուշագրում, որն ստորագրել Է Քոնլին եւ տարածել Է Սպիտակ տունը:

«Նա (Թրամփը) ընդունել Է առաջին չափաբաժինը եւ հարմարավետ հանգստանում Է»,-հավելել Է Քոնլին:

Թրամփն ինքը կրկին հավաստիացրել Է, որ իր մոտ ամեն բան շատ լավ Է:

«Կարծում եմ, ամեն բան լավ Է: Շնորհակալություն բոլորին: Սիրում եմ»,-գրել Է նա Twitter-ում:

Ավելի վաղ Թրամփը հաստատել Էր, որ իրեն կորոնավիրուս են ախտորոշել: Հոկտեմբերի 2-ի երեկոյան նրան հոսպիտալացրել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հիվանդանոց, որը գտնվում Է Վաշինգտոնի արվարձանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր