Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ընտանիքը, ինչպես նաեւ Ռուսաստանի մշակույթի եւ արվեստի բազմաթիվ այլ գործիչներ, մտահոգությամբ է հետեւում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Սարիկի եղբայրը՝ նրա պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը, նույնպես Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում դատապարտել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ագրեսիան։
«Բոլոր նրանք, ովքեր կոչ են անում եւ արդարացնում են պատերազմը, պետք է այրվեն դժոխքում։ Անհրաժեշտ է խաղաղություն։ Մարդիկ են ափսոս։ Էրդողանին պետք է դատել կամ բուժել, քաղաքական գործիչներից միայն նա է հրապարակավ հավանություն տալիս պատերազմին», – Facebook-ի իր էջում գրել է Ղեւոնդ Անդրեասյանը։