Տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել նաեւ ռուս հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովը։
«Մոր արցունքներին արժանի չէ ոչ մի պատերազմ։ Այսօր առավոտը սկսվեց սարսափելի լուրերով, – գրել է նա ։ – Պատերազմի արձագանքները հասել են նաեւ իմ հայկական գյուղ։ Թռել են բառիս բուն իմաստով․ այնտեղ են ընկնում հրթիռներ եւ ռումբեր։ Ես չեմ կարող փոխանցել, թե որքան ցավալի է հետեւել վերջին օրերի իրադարձություններին։ Ինձ խեղդում է հուզմունքը եւ այն ամենը, ինչն ինձ հույս է տալիս, որ հակամարտությունը հնարավորինս արագ կկարգավորվի, եւ մենք նորից կզանգահարենք միմյանց, որպեսզի կիսվենք միայն լավով։ Ի վերջո, չկա ավելի բարձր արժեք, քան մարդկային կյանքը։ Իմ բոլոր մտքերն այսօր ձեզ հետ են»։