
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը քիչ առաջ հայտնեց, որ մինչ այս պահը Հայաստանում ապրող մեծահարուստ գործարների և բիզնեսների կողմից փոխանցված գումարը կազմում է ընդամենը երկու միլիոն դոլար: Սա պարզապես խայտառակ ցածր ցուցանիշ է, որը լիովին բնութագրում է այդ մարդկանց վերաբերմունքն իրենց երկրին ու պետությանը:
Տասնյակ միլիոնավոր արժողությամբ դղյակների մեջ եք ապրում, ձեր զինվորի ու հայրենիքի համար գումար չունե՞ք նվիրատվություն անելու:
Մեր բանակին զենք, զինամթերք է հարկավոր, որ նաև ձեզ պաշտպանեն: Պատերազմը ամեն օր ահռելի նյութական վնասներ է հասցնում Հայաստանին: Ես հիմա չեմ խոսում անդառնալի մարդկային կորուստների, մեր գենոֆոնդի մասին, որոնք իրենց կամավոր զոհաբերում են ի պաշտպանություն հայրենիքի:
Նույն էլ ի դեպ սփյուռքին է վերաբերվում: Էդքան հզոր Սփյուռք ունենալով հանդերձ գրոշներ ենք հավաքում ու սա նոր խնդիր չէ:
Ձեր նվիրատվությունները հարկավոր են ռազմաճակատին, զինվորին, սպային, որ պաշտպանեն հայրենիքը, որ հետո դուք գաք Հայաստան խորոված, քյաբաբ ուտեք, Մասիսի ֆոնին նկարվեք ու հայրենիքի կարոտը սրտներումդ գնաք ձեր ապահով տներում ապրեք:
Կոչս իհարկե ուղղված չէ այն մարդկանց, որոնք առաջին օրվանից ակտիվ ներգրավված են մեր ընդհանուր պայքարին:
Սա Հայրենական Սրբազան պատերազմ է: Ոչ ոք իրավունք չունի անմասն մնալու, եթե իհարկե իրեն հայ է համարում:
Հարություն Ղուկասյանի էջից:
https://www.facebook.com/harout.ghukasian/posts/3322433361177692