
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստների անունները: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքու քվեարկություն է կատարվել տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար: Մրցանակը բաժին է հասել «Ֆեներբախչեի» հարձակվող Մուսա Սոուին: Հերթական բիսիկլետայի հեղինակին իրենց ձայներն են տվել հարցվածների 58 տոկոսը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավել է 2-րդ տեղը՝ հավաքելով ձայների 29 տոկոսը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Լուգանսկի «Զարյայի» դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2:0՝ հօգուտ մանկունյանցիների:
Երրորդ տեղը 3 տոկոս ձայներով կիսեցին Յոն Գվիդետին «Սելտայից» և «Շախտյորի» կիսապաշտպան Թայսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը