«Հնարավոր է՝ Հայաստան գա միայն ախպարական կապիտալ, այն էլ` ոչ մաքուր ծագման» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հնարավոր է՝ Հայաստան գա միայն ախպարական կապիտալ, այն էլ` ոչ մաքուր ծագման»

Հայաստան այսուհետ էլ ներդրումներ չեն գալու, իսկ կառավարության ներդրումային ծրագրերն ուղղակի ծիծաղելի են. ահազանգում է «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իր Facebook-յան էջում. «Այս պահին հնարավոր է գա Հայաստան միայն ախպարական,ամենալավ իմաստով, կապիտալ, այն էլ` ոչ մաքուր ծագման: Մաքուր կապիտալը պետք է գնա ապահով վայր»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, մաքուր կապիտալը չի սիրում այն երկրները, որտեղ իշխանությունը մասնավորից բիզնես է խլում: Հայաստանն ուղղակի դրախտավայր է բիզնես խլելու համար. «Անգամ վերջին դեպքերը «Սեքյուրիթի դրիմի» հետ նույնպես ցույց է տալիս, որ միգուցե կեղեքող, միգուցե անօրինական ընկերությունը միեւնույն է չի կարելի զրկել սեփականությունից»:



Նման նյութեր