ՆԻԿՈԼԱ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ
«Վերջին յոթ օրերը դժվար, ողբերգական, ծանր, բայց հույսով և ապրելու ցանկությամբ լի էին: Մենք արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտված է, և քնում ենք՝հուսալով, որ ռազմական գործողությունների վերջին օրն է:
Ինչպես հայրս՝ Շառլ Ազնավուրը,սիրում էր կրկնել, նա 100% -ով հայ էր և 100%-ով՝ ֆրանսիացի:
Հայաստանը և նրա ճակատագիրը միշտ կարևոր են եղել մեր ընտանիքի համար, ինչն ինձ մղել է միանալու հորս ՝ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման գործում:
Եթե հայրս իրեն համարում էր միաժամանակ և՛ հայ և՛ ֆրանսիացի, ես ավելի շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ: Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս բոլոր երկրները, յուրաքանչյուրն իր հերթին, ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ:
Այսօր ես դիմում եմ այդ պետություններին, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին հաստատուն կոչով` կանգնել փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ:
Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր Թուրքիան ցանկանում է հերթական վայրագությունը իրագործել Ադրբեջանի և ահաբեկչական վարձկանների ձեռքով:
Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում են խաղաղ բնակիչներին, անմեղ երեխաներին և լրագրողներին:
Կարծում եմ, որ ոչ միայն հայերը, այլ ողջ մարդկությունն է վտանգի տակ, այդ պատճառով երկրները, որոնք բանաձևեր և խաղաղության կոնվենցիաներ են ստորագրել, պետք է բարձրաձայնեն և դադարեցնեն արյունահեղությունն ու բռնությունները:
21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա, բայց այսօր հայ ազգը ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը ՝ առանց նրանց խթանողների օգնության և աջակցության:
«Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին:
Մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել մեր հնարավորությունների սահմաններում։
Ու թեև հայերը ցրված են աշխարհով մեկ, մենք միավորվա՛ծ ազգ ու ժողովուրդ ենք և միասին կհաղթահարե՛նք բոլոր դժվարությունները:
Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ։
️ ️ Նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել և չգիտեն, թե ինչպես, տես ստորև բերված կետերը:
Իմացե՛ք, որ յուրաքանչյուր գործողություն կարևոր է, և որ ձեր աջակցությունը կարևոր է կյանքեր փրկելու համար…..
Կիրակի, 4 հոկտեմբերի 2020 թ.
Նյութի աղբյուրը՝ Nouvelles d’Arménie