Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույցը չինական Caixin Media-ին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույցը չինական Caixin Media-ին

«Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, ժամանակակից ձևակերպմամբ կոչվում է էթնիկ զտումներ՝ դու պարզապես դուրս ես քշում բոլորին և նվաճում նրանց հողը: Եթե նրանք նման քաղաքականություն սկսեն, ապա ո՞րը կլինի սահմանը: Այդ դեպքում մենք կունենանք աշխարհ, որտեղ միայն երկու կամ երեք պետություն կլինեն: Եթե մեկն ուժեղ է, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք կարող են բոլորին նվաճել: Որտե՞ղ է մեր մարդկությունը: Որտե՞ղ է միջազգային հանրությունը: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Որտե՞ղ են մնացած բոլորը: Այս տեսանկյունից այն, ինչ Բաքուն ասում է, մեզ համար ամբողջությամբ անընդունելի է:

Ես սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում պատմականորեն մշտապես հայեր են ապրում, այլև շատ կարևոր է այն, որ այսօրվա պատերազմում ներգրավված է Թուրքիան: Այս հանգամանքը բոլոր հայերին՝ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Կալիֆորնիայում կամ Մերձավոր Արևելքի երկրներում հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել 1915 թվականին: Այսօր տեսնում ենք, որ, ցավոք սրտի, Թուրքիան որոշել է վերջացնել այն գործը, որն անավարտ էր թողել 1915-ին, երբ նրանք սպանեցին 1,5 միլիոն հայերի և շատերին քշեցին իրենց պատմական հայրենիքից»:

Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույցը չինական Caixin Media-ին

Ավելին՝ https://bit.ly/33xkcBk



Նման նյութեր