
Նախորդ գրառմանս հետքերով:
Ճիշտն ասած մի պահ, կասկածեցի, որ էս «խփեք արդեն իրենց նավթամուղներին, մեռանք, կոտորվանք» քոմենթներն արդեն ոչ թե տարերային են պարզապես, այլ կազմակերպված բնույթ ունեն:
Իհարկե, լիքը մարդ գրում է հենց տարերային՝ հոգեբանորեն չդիմանալով իրավիճակին: Բայց դա էական չի: Մի քանիսը կարող են թեման գցել, հետո դա ինքն իրան տարածվի:
Առաջին օրվանից էդ քոմենթները կային Ինֆոկենտրոնի, Շուշանի, Արծրունի գրառումների տակ, բայց էսօր կասկածելի շատ թվացին ինձ: Առաջին օրերին որևէ նման կասկած չունեի:
Հիմա տեսնում եմ, որ արդեն ոչ միայն քոմենթներով է տարածվում, այլև ստատուսներով: Ու որոշ դեպքերում հրապարակային ֆիգուրների կողմից:
Կասկածներս ամրապնդվում են:
Հայ հանրության վսահությունն իր բանակի, նաև բանակի տեղեկատվական աշխատանքի նկատմամբ աննախադեպ է:
Հնարավոր է՝ խնդիր է դրված այդ վստահությունը խարխլելու:
Շատ պարզ ու աշխատող մեթոդ է՝ մարդկանց հույզերի վրա խաղալու:
Իբր իրանք մեզ խփում են, իսկ մենք քաղաքակիրթ ենք խաղում և այլն:
Անօգնականության զգացում, հիստերիա, անվստահություն ստեղծելուն միտված քայլեր են:
Ու սա այն դեպքում, երբ մենք հասցնում ենք իրական հարվածներ:
Սա շատ նուրբ գործ է: Պետք է ճիշտ չափով ու դոզայով արվի:
Խնդրում եմ բոլորիդ շատ ուշադիր լինեք, որտեղ տեսնեք նման գրառումներ: Վերաբերվեք առողջ կասկածով, մանավանդ, եթե գրողը սովորական օգտվող չէ:
Ու կարևորը՝ չտրվեք այդ տրամադրությանը:
Մեր պատմության մեծագույն հաղթանակն ենք կերտում, մեր սերունդների ճակատագիրն է որոշվում այս պահին, այս րոպեին, ապրում ենք ազգային վեպի մեջ, ու վայ նրան, ով թուլացավ:
Հիշեք՝ պատերազմը միայն ռազմական չէ, այլ նաև՝ հոգեբանական, տեղեկատվական և այլն:
Դրա ձևերը շատ տարբեր կարող են լինել, առաջին հայացքից՝ տարօրինակ: Օրինակ, չզարմանաք, որ Գետաշենի մասին տարածվող լուրերը նույնպես մեր դեմ վարած պատերազմի մասն էին:
Կենտրոնացնենք բոլոր ուժերը, լինենք սթափ, միասնական, ինքնավստահ:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
https://www.facebook.com/ustahrant/posts/10223998226847749