
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը, այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը երկուշաբթի օրը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո, տեղեկացնում է «Ազատությունը»։
«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը հասնելու համար, ինչպես նաև վերսկսելու բանակցությունները»,- թվիթերյան իր էջում գրել է նախարար Լը Դրիանը: Նա հավելել է, որ Լավրովի հետ զրույցում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ քայլերի անհրաժեշտության շուրջ», գրում է «Ազատությունը»։