ԱՄՆ-ում թանկարժեք առանձնատների սեփականատերերը իրենց տները թաքցնում են Google Maps-ից, հայտնում է Luxury Listings-ը:
Մասնավորապես, Լոս Անջելեսի էլիտար Հիդեն Հիլս արվարձանում վաճառքի է հանված առանձնատուն 6.8 միլիոն դոլարով, սակայն այն անհնար է գտնել Google Maps-ի օգնությամբ: Թանկարժեք անշարժ գույքի որոշ սեփականատերեր հատուկ սարք են տեղադրում, որը որսում է ալիքները և արգելափակում GPS-ի աշխատանքը:
Պարբերականի վարկածով` դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: