
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր, հաղորդում է «Ազատությունը»։
Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով:
Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ: