Չեմ զարմացել, որ Դավոն 15 տանկ է խփել, վստահ եմ դեռ 150 հատ էլ խփելու է. սպասում ենք, կգաս, խնդրում եմ. կուրսընկերուհին՝ «Արցախի հերոս» Դավիթ Գրիգորյանի մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Չեմ զարմացել, որ Դավոն 15 տանկ է խփել, վստահ եմ դեռ 150 հատ էլ խփելու է. սպասում ենք, կգաս, խնդրում եմ. կուրսընկերուհին՝ «Արցախի հերոս» Դավիթ Գրիգորյանի մասին. tert.am

Մեր Դավոն կուրսի ամենահամեստ տղան է,  խելացի է, աչքի է ընկնում լավ տրամաբանությամբ, թասիբով տղա է ու հեչ չեմ զարմացել, որ 15 տանկ է խփել, վստահ եմ՝ դեռ 150 հատ էլ խփելու է։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հերոսական արարք կատարած և «Արցախի հերոսի» բարձր կոչման արժանացած զինծառայող Դավիթ Գրիգորյանի կուրսընկերուհի Անուշ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։ Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախամբիլիի և ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա:

«Դավոն միշտ մասնակցում էր դասերին , չէր բացակայում։ Հայ տղու իսկական մարմնավորում է, Արցախի Հերոս ա մեր Դավոն ու Աստված քո հետ Դավ ջա՜ն, հենց գաս ու այս  նյութը կարդաս, իմացի՝ այս պահին ամբողջ հայ ազգը քո արևով է երդվում ,ամբողջ հայ ազգի հպարտությունն ես։

Նա նշեց, որ բոլոր կուրսընկերները հպարտանում են Դավիթով ու սպասում են գալստին, որպեսզի կենացը խմեն: «Հերոս ընկեր, ես գիտեմ, որ դու դուխով ես, բայց թող Աստված քեզ հետ լինի , հրեշտակները թևերը փռեն գլխավերևումդ, քո խիզախությունն էլ տաս հազարապատկվի, ընկեր ջան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

tert.am