Վելայաթիի հարցազրույցի մասին
Advertisement 1000 x 90

Վելայաթիի հարցազրույցի մասին

Վելայաթիի հարցազրույցի մասին

Ծավալուն հարցազրույցի առանցքային կետերի մի մասը հայաստանյան մամուլում է հայտնվել, մյուս մասը ադրբեջանական․․․Իսկ ամբողջության մեջ Վելայաթիի ասածն է՝

-Կրակն օր առաջ պետք է դադարեցնել,

-Իրանն ամեն ինչ պատրաստ է անել երկու կողմերին օգնելու՝ հարցը ոչ ռազմական ճանապարհով լուծելու,

-Կան երկրներ, որ ճիշտ հակառակն են անում՝ Թուրքիա, Իսրայել, որ բորբոքում են կրքերը, ավելի մեծ պատերազմի վտանգ ստեղծում,

-Տեռորիստների ներկայությունը այս տարածաշրջանում անընդունելի է, սրանք շիասպան կազմակերպությունների ներկայացուցիչներ են, ո՞նց կարող են օգնել շիա երկրի, Թուրքիայի ձեռքին գործիք են,

-Արտատարածաշրջանային ուժերը հույս չփայփայեն, թե կարող են այստեղ հարցեր լուծել,

-Հարցը պիտի լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, տարածքային ամբողջականության սկզբունքի ու միջազգային օրենքի համատեքստում։

Վերջին կետը ՄԻՇՏ եղել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը,

նույն Վելայաթին պաշտոնապես նույն տեքստն էր ասում իննսունականներին, երբ արտգործնախարար էր ու երբ Իրանը ռազմավարական հարցերում մեր աջակիցն էր։ 7 շրջանների գրավված լինելու մասին թեզերը նույնպես նոր ՉԵՆ իրանական պաշտոնական խոսույթում։ Բայց Վելայաթիի հարցազրույցի՝ Թուքիային ու Ադրբեջանին ուղղված զգուշացումները տեռորիստների մասով կարևոր ուղերձներ են։ Ինչը, սակայն, չի նշանակում, թե Իրանը փոխելու է բուն կոնֆլիկտի վերաբերյալ իր պաշտոնական մոտեցումը։

Աննա Դավթյան-Գևորգյանի էջից:

Վելայաթիի հարցազրույցի մասինԾավալուն հարցազրույցի առանցքային կետերի մի մասը հայաստանյան մամուլում է հայտնվել, մյուս…

Gepostet von Anna Davtyan-Gevorgyan am Dienstag, 6. Oktober 2020



Նման նյութեր