ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հարցը:
«Պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Ալիևը և Պուտինը կարծիքներ են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,- հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից:
ria.ru-ն հիշեցնում է, որ այս հեռախոսազրույցը երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է տարածաշրջանում ռազմական գործողությունները սկսելուց ի վեր: Հեռախոսազրույցը կայացել է: