Կարծում ենք, իրանական կողմը պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից
Advertisement 1000 x 90

Կարծում ենք, իրանական կողմը պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից

Շատ կարևոր

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների:

Մասնավորապես,արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք:

Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից:

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Շատ կարևորԱդրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները,չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու…

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Dienstag, 6. Oktober 2020