Պուտինը հաստատել Է ԱՄՆ-ի ապագա բոլոր նախագահների հետ աշխատելու իր պատրաստակամությունը
Advertisement 1000 x 90

Պուտինը հաստատել Է ԱՄՆ-ի ապագա բոլոր նախագահների հետ աշխատելու իր պատրաստակամությունը

Ցանկացած պետության, այդ թվում՝ ԱՄՆ-ի, նախագահի թեկնածուների դիրքորոշումը պետք Է գնահատեն այդ երկրների քաղաքացիները, Ռուսաստանն այստեղ դիտորդ կողմ Է: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ցանկացած երկրի նախագահի թեկնածու, այդ թվում մեծ տերության, հարկավոր Է այդ մասին ուղղակիորեն ասել, ինչպես ԱՄՆ-ն Է, պետք Է գնահատեն այդ երկրի ընտրողները, այս դեպքում՝ Միացյալ Նահանեների քաղաքացիները:

Մենք կողմնակի դիտորդներ ենք, մենք չենք միջամտում»,-ասել Է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի նախագահի որ թեկնածուի դիրքորոշումն Է իրեն ավելի մոտ: Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ-ի ապագա բոլոր նախագահների հետ, որին կվստահի ամերիկյան ժողովուրդը, հավելել Է Վլադիմիր Պուտինը:

«Մենք կաշխատենք Միացյալ Նահանգների ապագա բոլոր նախագահների հետ, որին կվստահի ամերիկյան ժողովուրդը»,ասել Է նա՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր