Դերասան Աշոտ Քեշյանը ռուսներին կոչ է արել հրաժարվել թուրքական հանգստավայրերից Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով
Advertisement 1000 x 90

Դերասան Աշոտ Քեշյանը ռուսներին կոչ է արել հրաժարվել թուրքական հանգստավայրերից Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով

Դերասան, Ուրախների եւ հնարամիտների ակումբի բարձրագույն լիգայի չեմպիոն Աշոտ Քեշյանը կոչ է արել հրաժարվել թուրքական հանգստավայրերից ի նշան աջակցության Հայաստանին ու Արցախին։ Այս մասին դերասանը հայտնել է «Подъём» պարբերականին տված հարցազրույցում։

«Ես հայ եմ, այդ պատճառով շատ կուզենայի, որ բոլորն, ովքեր արձագանքում են այս թեմային, ամեն կերպ օգնեն ե՛ւ բարոյապես, ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ նյութապես։ Այս ամենն այսօր օգտակար կլինի Ղարաբաղին։

Ես չեմ կարող ստիպել, բայց հաճելի կլինի, որ մարդը հրաժարվել է թուրքական հանգստավայրեր գնալ քաղաքական նախատրամադրվածության առնչությամբ կամ Թուրքիան փոխարինել է Եգիպտոսով: Դա դժվար է անել հրահանգով, բայց ես կողջունեի այդ ռեժստերը»։

Ավելի վաղ Աշոտի եղբայրը՝ դերասան Արարատ Քեշյանը, հակամարտության սրման առաջին օրերին Ադրբեջանի կառավարությանը մեղադրել էր հիմարության ու անհեռատեսության համար։

news.am



Նման նյութեր