«Ես Հայաստանից եմ` Ստեփանակերտ քաղաքից». ինչպես է արցախցի Անի Պետրոսյանը ներկայացել «Մանկական Նոր ալիքին» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես Հայաստանից եմ` Ստեփանակերտ քաղաքից». ինչպես է արցախցի Անի Պետրոսյանը ներկայացել «Մանկական Նոր ալիքին»

Այս պահին Ղրիմում տեղի է ունենում «Մանկական Նոր ալիք 2020» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 10-ամյա արցախցի երգչուհի Անի Պետրոսյանը: Այս մասին ավելի վաղ տեղեկացել էինք պրոդյուսեր Լիրա Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:

Րոպեներ առաջ արցախցի երգչուհին ներկայացրել է մրցութային առաջին օրվա իր կատարումը, որից առաջ ասել է` «Ես Անի Պետրոսյանն եմ` Հայաստանից, Ստեփանակերտ քաղաքից»:

Ինչպես արդեն նշել էինք` մրցույթում Անիին ուղեկցում է նաեւ Միշան, որը դահլիճում ծածանել է Արցախի դրոշը:

style.news.am