Մոլորակի ամենատարեց մարդը 145 տարեկան է
Advertisement 1000 x 90

Մոլորակի ամենատարեց մարդը 145 տարեկան է

The Daily Mail-ն հայտնում է, որ գտնվել է Երկրի ամենածեր բնակիչը. նա 145 տարեկան է։ Մոլորակի ամենաերկարակյացն ապրում է Ճավա կղզում և վստահեցնում է, որ ծնվել է 1870 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տղամարդը, սակայն, չունի ծննդյան տարեթիվը հաստատող որևէ փաստաթուղթ։ Նրան անվանում են Մբահ Գոտո։

Համաձայն պարբերականի հրապարակման՝ նա ապրել է ավելի, քան իր 4 կանայք և բոլոր երեխաները, այժմ նա ապրում է թոռների, ծոռների ու նրանց երեխաների հետ։ Գոտոյի թոռներից մեկի խոսքով՝ իր պապը պատրաստվում էր մահանալ դեռևս 122 տարեկանում։

Չնայած տեղի իշխանությունները նրան տվել են անձնագիր, որտեղ «Ծննդյան տարեթիվ» դաշտում նշված է 31.12.1870 թվականը, սակայն գիտական հանրությունը այդ նորությունը թերահավատորեն է ընդունել։ Նույն թերահավատությամբ էին նախկինում ընդունվել 171-ամյա նիգերիացիու և 163-ամյա եթովպացու մասին լուրերը։ Նրանց ծննդյան տարեթվերը նույնպես փաստաթղթերով հաստատված չեն եղել։

Այսօր պաշտոնապես ռեկորդակիր երկարակյաց է համարվում ֆրանսուհի Ժաննա Կալմանը, ով ապրել է 122 տարի 5 ամիս։