Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը իր բազմամիլիանոց հետևորդներին հորդորել է դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և աջակցել Հայաստանին:
Քորթնին «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «սթորի» բաժնում Հայաստանում արված մի քանի լուսանկար է հրապարակել և գրել, որ Հայաստանն օգնության կարիք ունի:
«Արցախի հայերն Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակման: Այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին»,- նշել է նա ու հավելել, որ Արցախի հայերն այժմ կանգնած են էթնիկ զտման եզրին:
Քորթնին ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջ տալ մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: «Մենք պետք է հորդորենք մարդկանց հիմա կապ հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտլու համար»,- շեշտել է հեռուստաաստղը: