Մխիթարյանն ու թիմակիցները հանդիպել են Արցախից Երևան եկած երեխաներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մխիթարյանն ու թիմակիցները հանդիպել են Արցախից Երևան եկած երեխաներին

Գրել էինք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը  ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի հանդիպումը կանցկացնի՝ Լեհաստանի Տիխի քաղաքում մրցելով Վրաստանի ընտրանու հետ:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատրաստվում են այդ հանդիպմանը, միևնույն ժամանակ ժամանակ են գտել հյուրընկալելու Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած երեխաներին:

Հիշեցնենք, որ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան եկած բոլոր երեխաները, որոնք զբաղվել են ֆուտբոլով և այժմ ցանկանում են շարունակել մարզումները, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հնարավորություն է ընձեռում մարզումներն անցկացնել ակադեմիայի թիմերի հետ միասին: Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 44-57-13։

hraparak.am