«Նրանք կրկին ավերում են մեր եկեղեցիները։ Սա հարձակում չէ ռազմական թիրախների վրա». Ալեքսիս Օհանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նրանք կրկին ավերում են մեր եկեղեցիները։ Սա հարձակում չէ ռազմական թիրախների վրա». Ալեքսիս Օհանյան

Ձեռնարկատեր, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին։

Ձեռնարկատերը, որը մի քանի անգամ հասցրել է լինել հայրենիքում, Twitter-ում վերահրապարակել է Շուշիի խորհրդանիշի՝ Ղազանչեցոց եկեղուցու լուսանկարներն ադրբեջանական կողմի հարվածից հետո ու գրել. «Նրանք կրկին ավերում են մեր եկեղեցիները։ Սա հարձակում չէ ռազմական թիրախների վրա»։