Թբիլիսիում, Սամգորիի շրջանում, իրար են բախվել ռազմական ուղղաթիռ տեղափոխող բեռնատարն ու ավտոբուսը:
Բախման ֆոտոփաստը Facebook-ի իր էջում հրապարակել է ընդդիմադիր Իրակլի Աբեսաձեն:
Ըստ Formula TV-ի, պատահարի արդյունքում զոհեր չեն եղել:
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է բախման փաստը, ինչպես նաև վարչական իրավախախտում է արձանագրել «վարորդի կողմից երթևեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է թեթև վնասվածքների» հոդվածով: