Նռան բացառիկ բուժիչ հատկությունները
Advertisement 1000 x 90

Նռան բացառիկ բուժիչ հատկությունները

newsyou.info-ի փոխանցմամբ, Իսպանիայի գիտնականները կարծում են, որ նուռը իսկական բնական կենսահյութ է, որն օգնում է կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները և ունի նաև այլ բուժիչ հատկություններ:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նռան հյութը՝ ներառյալ կեղևը և հատիկները, բարելավում է ուղեղի, մկանների, լյարդի, երիկամների աշխատանքը և դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը:

Նռան բուժիչ հատկությունները բացատրվում են օրգանիզմում թթվայնացման պրոցեսների նվազեցմամբ, որի ընթացքում բջիջներում վնասվում է ԴՆԹ-ն: Հետաքրքրի է, որ առավել օգտակար են համարվել մրգի ոչ ուտելի մասերը, որոնք պարունակվում են մզվածքում կամ հյութում:

Նուռը հայտնի է իր բացառիկ հատկություններով արդեն շատ դարեր: Այն պարունակում է А, С և Е վիտամիններ, ինչպես նաև երկաթ և հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում քայքայիչ պրոցեսներ առաջացնող ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը: