
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Բաքուն և Երևանը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ադրբեջանական կողմը պատրաստ է «հենց վաղը», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան РБК-ին տված հարցազրույցում։
«Ռազմական մասը կամ դրա առաջին մասը մոտեցել է ավարտին։ Այժմ մենք հասել ենք քաղաքական փուլին, որը կապահովի հասնել մինչև վերջ և ստանալ այն, ինչ իրավունքով մեզ է պատկանում», – հայտարարել է Ալիևը: