Ռազմաճակատում արիաբար զոհվել է նախկին բասկետբոլիստ Աշոտ Խաչատրյանը
Advertisement 1000 x 90

Ռազմաճակատում արիաբար զոհվել է նախկին բասկետբոլիստ Աշոտ Խաչատրյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Աշոտի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- ասվում է ՀԲՖ-ի ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից, մարդասիրական նպատակով զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: Սակայն ադրբեջանական կողմը մի քանի անգամ խախտել է հրադադարի համաձայնությունը:

news.am