Պատո, Տոտի, Պելե․ աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլիստները 2020 թվականին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատո, Տոտի, Պելե․ աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլիստները 2020 թվականին

Ֆուտբոլը շատ եկամտաբեր մարզաձև է, որը խաղում են աշխարհի ավելի քան 200 երկրներում: Այսօր այս սպորտաձևով զբաղվում է ավելի քան 250 միլիոն մարդ, այդ պատճառով ֆուտբոլը նաև ամենատարածված մարզաձևերից մեկն է:

Հաշվի առնելով դրա ժողովրդականությունը, անկասկած է, որ շատ ֆուտբոլիստներ կարողացել են միլիոնավոր դոլարների պայմանագրեր ապահովել որոշ մարզական ասոցիացիաների և հայտնի թիմերի հետ:

10Էդեն Ազար

Կարողությունը ՝ 100 միլիոն դոլար

Էդեն Ազարը բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով իր ֆուտբոլային կարիերան սկսել է 4 տարեկանում: Նա խաղում էր ֆրանսիական «Լիլում», Լոնդոնի «Չելսիում», այժմ պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» գույները:

2020 թվականի դրությամբ գնահատվում է, որ Էդեն Հազարի կարողությունը կազմում է շուրջ 100 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի 10-րդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

  1. Պելե

Կարողությունը ՝ 100 միլիոն դոլար

Պելեն թոշակառու ֆուտբոլիստ է ՝ անհավանական կարողությամբ, և շատ երկրպագուների, խաղացողների և փորձագետների կարծիքով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Պելեի կարողությունը մոտավորապես 100 միլիոն դոլար է՝ չնայած նա արդեն երկար տարիներ է չի խաղում և հիմնականում չի զբաղվում ֆուտբոլային գործունեությամբ։

  1. Ֆրանչեսկո Տոտտի

Կարողոթյուն՝ 101,6 մլն դոլար

Ֆրանչեսկո Տոտին իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով 8 տարեկան հասակում սկսել է խաղալ մանկապատանեկան հավաքականում: 1989 թվականին նա տեղափոխվեց «Ռոմայի» երիտասարդական թիմ, որտեղից էլ տեղափոխվեց հիմնական թիմ, որի համար խաղաց մինչ կարիերայի ավարտը և անցկացրեց ավելի քան 600 հանդիպում: 1998-1999 մրցաշրջանում Տոտին ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Մեկ տարի անց նա ընտրվեց իտալացի լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ոսկե գնդակ»:

2020 թվականի դրությամբ Ֆրանչեսկո Տոտտիի կարողությունը կազմում է 101,6 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի 8-րդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

  1. Գարեթ Բեյլ

Կարողությունը՝ 125 միլիոն դոլար

Այս օրերին Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվում է «Տոտենհեմ», նա նաև խաղում է Ուելսի հավաքականի կազմում: Բեյլը հայտնի է իր կախարդական ձախ ոտքով, արագությամբ և ֆիզիկական հատկություններով: Նա ճանաչվել է PFA-ի տարվա լավագույն խաղացող, իսկ 2011 թվականին ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի տարվա թիմում:

Գարեթ Բեյլի կարողությունը կազմում է մոտավորապես 125 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի 7-րդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

  1. Ուեյն Ռունի

Կարողությունը ՝ 145 միլիոն դոլար

Ուեյն Ռունին անգլիացի ֆուտբոլիստ է, ով խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում» և Անգլիայի ազգային հավաքականում: 2012 թվականին France Football-ի կողմից աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողների շրջանում անցկացված հարցման արդյունքում Ռունին զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը աշխարհում և առաջինը՝ Անգլիայում:

Ուեյն Ռունիի կարողությունը մոտավորապես $ 145 միլիոն է:

  1. Ալեշանդրե Պատո

Կարողությունը ՝ 145 միլիոն դոլար

Ալեշանդրե Պատոն իր կարիերան սկսեց 16 տարեկան հասակում: Ավելի ուշ նա սկսեց խաղալ բրազիլական «Ինտերնացիոնալում»։ 2006 թվականինին Պատոն թիմի հետ հաղթանակ տարավ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային գավաթի խաղարկությունում, որից հետո տեղափոխվեց «Միլան»:

2020 թվականի դրությամբ Ալեշանդրե Պատոյի կարողությունը գնահատվում է 145 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի հինգերորդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

  1. Դեյվ Ուիլան

Կարողությունը՝ 220 միլիոն դոլար

Դեյվ Ուելանը անգլիացի նախկին ֆուտբոլիստ է: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խաղացել է «Բլեքբերն Ռովերսում» և «Կրյու Ալեքսանդրայում»: Ուելանը «Ուիգան Աթլետիկ» ակումբի սեփականատերն է:

Դեյվ Ուելանի կարողությունը գնահատվում է մոտ 220 միլիոն դոլար:

  1. Լիոնել Մեսսի

Կարողությունը ՝ 400 միլիոն դոլար

Հատուկ ներածության կարիք չկա. ֆուտբոլով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդ գիտի կամ գոնե լսել է Լիոնել Մեսսիի մասին: Արգենտինայի հավաքականի հարձակվողն ու ավագը  աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում նա նաև ընտրվել է տարվա լավագույն խաղացող:

2020 թվականի դրությամբ Լիոնել Մեսսիի կարողությունը կազմում է մոտ 400 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է ցուցակի երրորդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

 

  1. Դեյվիդ Բեքհեմ

Կարողությունը ՝ 450 միլիոն դոլար

 

Դեյվիդ Բեքհեմը թոշակառու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Նա հայտնի է որպես առաջին անգլիացի ֆուտբոլիստը, որը նվաճել է տիտղոս չորս տարբեր երկրներում: Բեքհեմը 20 տարի ֆուտբոլ է խաղացել, իսկ 2004 թվականին ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ:

Դեյվիդ Բեքհեմի կարողությունը մոտավորապես 450 մլն դոլար է:

 

  1. Կրիշտիանու Ռոնալդու

Կարողությունը՝ 450 միլիոն դոլար

 

Կրիշտիանու Ռոնալդուն պորտուգալացի ֆուտբոլիստ է, և նրան հաճախ անվանում են  բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: 2009 թվականին Քրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» միացավ «Ռեալին» 132 միլիոն դոլար տրանսֆերային արժեքով ՝ դառնալով այդ ժամանակ սպորտի պատմության մեջ ամենաթանկ խաղացողը:

2020 թվականի դրությամբ Կրիշտիանու Ռոնալդուի կարողությունը գնահատվում է 450 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը:

 

 

Սիրարփի Աղաբաբյան

https://zen.yandex.ru/media/podborka/10-samyh-bogatyh-futbolistov-mira-2020-goda-5f48f7cb7b75412bb0c56071