Կոշիկները նորի տեսք կունենան. ինչպես պաշտպանել դրանք աղից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոշիկները նորի տեսք կունենան. ինչպես պաշտպանել դրանք աղից

Ognov.ru կայքը ներկայացրել է միջոցներ, որոնք հնարավորություն կտան կոշիկները պաշտպանել աղի վնասակար ազդեցությունից և դրանց նորի տեսք հաղորդել։

Փողոցից ներս մտնելուց անմիջապես հետո կաշվե կոշիկը լվացեք տաք, բայց ոչ եռացած ջրով։ Կեղտոտված հատվածին թուղթ դրեք և թողեք, որ երկարաճիտ կոշիկները չորանան։ Չորացած կոշիկներին մանկական կրեմ քսեք։

krem-protiv-podsichane-bubchen

Կաշվե կոշիկից աղի հետքերը հեռացնելու համար օգտագործեք 9 տոկոսանոց խնձորի քացախ։ Ջուրը խառնեք քացախի հետ 3։1-ի հարաբերությամբ և կեղտոտ հատվածները մաքրեք այդ միջոցով։

uksus-2

Գերչակի յուղը աղի հետքերի դեմ պայքարելու հայտնի միջոց է։ Մաքրված և չորացած կոշիկների վրա նուրբ կտորով գերչակի յուղ քսեք։ Եթե սպիտակ հետքերը չեն անհետանում, կրկնեք պրոցեդուրան։ Չոր խոզանակով «սանրեք» զամշը։

1385807200_670px-clean-leather-boots-step-2

Զամշե կոշիկները մաքրելու համար տարայի մեջ ջուր եռացրեք, որոշ ժամանակ կոշիկը պահեք գոլորշու վրա։

51c99cc9176e6ae33ffc6f98d3656999

1 ճաշի գդալ անուշադրի սպիրտը խառնեք 1 բաժակ տաք ջրի հետ։ Զսպանակի միջոցով մաքրեք կեղտոտված հատվածը։ Այս միջոցն օգտագործեք զամշե կոշիկները մաքրելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am



Նման նյութեր