
Վրաստանի Հանրապետության իշխանությունները շարունակում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսևորել ոչ բարեկամական պահվածք։
Այս օրերին աշխարհի բոլոր երկրներից հայերը և Հայաստանին աջակցող օտարազգիները ֆինանսական փոխանցումներ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին՝ հանուն Արցախի վերականգնման։ Վրաստանի մեր հայրենակիցները տեղեկացնում են, որ այդ երկրի տարածքից անհնար է դարձել հավելվածների կամ բանկերում վճարումներ անելու միջոցով գումար փոխանցել հիմնադրամին։ Փոխանցումներ անել ցանկացողներին տեղեկացնում են, որ Վրաստանի տարածքից անհնար է փոխանցում անել նշված հիմնադրամին։
Վրաստանից Արցախին օգնել ցանկացողները ստիպված են գումարը փոխանցել Հայաստան այլ հաշվեհամարի, որն այստեղից նոր փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին։