Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անօդաչու թռչող սարքերի ակտիվ գործածումը ավելի շատ է ի ցույց դնում ամերիկյան ԶՈւ-ն արդիականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացման կարևորությունը։
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ԶՈւ Ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մակքոնվիլը կիրակի օրը Army Times թերթին տված հարցազրույցում։
Ինչպես պարզաբանում է պարբերականը՝ ղարաբաղյան տարածաշրջանում ռազմական գործողություններ մղելու մեթոդները շատերին են ստիպել մտածելու, թե արդյո՞ք տանկերը չափազանց խոցելի, դանդաղաշարժ ու թանկարժեք միջոցներ չեն ժամանակակից պատերազմների համար։
Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ ցամաքային զորքերում, Army Times-ի տվյալներով՝ այդպես չեն մտածում, սակայն Մակքոնվիլի կարծիքվ՝ղարաբաղյան հակամարտությունը վկայում է այն մասին, որ անօդաչուները խոցելու համար հակաօդային պաշտպանության միջոցների մշակումը գերակա խնդիր է։
Փոխանցում է tass.ru-ն։