ԵՄ-ի երկրները պատրաստվում են առեւտրական գործարքի բացակայությամբ Brexit-ի սցենարին. Telegraph
Advertisement 1000 x 90

ԵՄ-ի երկրները պատրաստվում են առեւտրական գործարքի բացակայությամբ Brexit-ի սցենարին. Telegraph

Եվրամիության անդամ երկրները պատրաստվում են առեւտրական համաձայնագրի կնքման հարցի շուրջը Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների ձախողմանը, համաձայնագիր, որ կկարգավորեր Լոնդոնի եւ Բրյուսելի փոխհարաբերությունները Brexit-ի անցումային շրջանի ավարտից հետո: Հոկտեմբերի 12-ին այդ մասին հաղորդել Է The Daily Telegraph թերթը:

Հրատարակության բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը կարծում Է, որ կողմերը փոխադարձ անզիջողության պատճառով կարող են գործարքը չհամաձայնեցնել մինչեւ վերջին ժամկետի (հոկտեմբերի 15) ավարտը, իսկ դա իր հերթին հեռանկարում սպառնում Է «քաոսի շրջանով»: Ըստ որում ԵՄ-ի երկրներից մեկի դիվանագետը չի բացառել ապագայում առեւտրական բանակցությունների վերսկսման հնարավորությունը: «Ոչ մի պատճառ չկա ասելու, որ գործարքի բացակայության պատճառով երբեք կրկին չեն կարող բանակցություններ լինել»,- ասել Է նա:

Սակայն թերթի մի այլ եվրոպական աղբյուր պնդել Է, որ Բրյուսելի հետ առեւտրական բանակցությունների վերսկսում համաձայնագրի բացակայության դեպքում հետագայում լինել չի կարող: Դրա փոխարեն Մեծ Բրիտանիան հարկադրված կլինի երկկողմանի համաձայնագրեր կնքել առանձին անդամ երկրների հետ՝ տնտեսական հետեւանքները մեղմացնելու համար:

Միացյալ Թագավորությունը եւ Եվրամիությունն ավելի վաղ խոստովանել են, որ գործարքի շուրջը բանակցություններն ընթանում են բարդ, մինչեւ տարեվերջ, երբ կդադարի գործել Brexit-ի անցումային շրջանը, ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցյալում հոկտեմբերի 15-ը սահմանել Է վերջին օրը համաձայնության հասնելու համար (այդ օրը Բրյուսելում պլանավորված Է Եվրամիության գագանաժողովը): Նրա խոսքով՝ հոկտեմբերի կեսերից հետո բանակցությունները շարունակելն իմաստ չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր