Մարդիկ հաճախ են օգտագործում «հանճար» բառը, երբ խոսքն ինտելեկտուալ անձի մասին է։ Collectivelyconsious.net կայքը գրում է, որ գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնք կարող են խոսել այն մասին, որ դուք, հնարավոր է՝ հանճար եք։
Սիրում եք ուշ քնել
Գիշերվա ուշ ժամերին արթուն մնալը կարող է վկայել, որ դուք բարձր ինտելեկտ ունեք։ Իրականացվել են հետազոտություններ, որոնց ընթացքում պարզվել է, որ առավել ինտելիգենտ են գիշերվա ժամերին արթուն մնացող երեխաները։ Ասվածը բազմաթիվ բացատրություններ ունի։ Փաստարկներից մեկն այն է, որ տեխնոլոգիական վերջին նվաճումները մեր ուղեղները դարձնում են առավել ունակ՝ ոգեշնչում գտնելու գիշերը՝ անտեսելով արևի հետ «ծագելու» և «մայր մտնելու» մեր նախնիների ավանդույթը։
Լի եք սարկազմով
Հավատո՞ւմ եք, թե՞ ոչ, սարկազմով լի մարդիկ սուր միտք ունեն, ինչը ենթադրում է ինտելեկտի առկայություն։ Հետազոտությունները կապ են գտնել սարկազմի և ստեղծարարության միջև, ինչը նշանակում է, որ այս մարդիկ առավել հակված են ինտելիգենտ լինել։
Շատ եք մտածում և անհանգստանում
Սրանք ամենաինտելիգենտ մարդիկ են։ Պոտենցիալ իրավիճակների շուրջ շատ մտածելն ու անհանգստանալը խոսում են պատկերացման մասին, ինչը կապված է բարձր ստեղծագործականության և IQ-ի բարձր մակարդակի հետ։
Հասարակությունից «վախ» ունեք
Սա ենթադրում է պահվածքի բազմազան ձևեր. ամեն դեպքում դա կարող է նշանակել բարձր IQ-ի առկայություն։ Այս մարդիկ մշտապես վերլուծում են շրջապատող մարդկանց՝ արձագանքելով կատարվողին, ունենալով մտքեր, վերլուծելով տեղեկատվությունը։ Այս ամենը պահանջում է բարձր ինտելեկտուալ կարողություններ։
Խոսում եք ինքներդ ձեզ հետ
Եթե խոսում եք ինքներդ ձեզ հետ, նշանակում է՝ կարող եք հանճար լինել կամ նվազագույնը խելացի մարդ եք։ Սա կարող է թեթևացնել սթրեսը, թույլ է տալիս մյուս կողմից կենտրոնանալ խնդրի վրա։
Եթե կատուներին ավելի բարձր եք գնահատում, քան շներին
Հետազոտությունները պարզել են, որ կատուներին նախընտրող մարդիկ ավելի ինտելեկտուալ են։ Կենդանու ընտրությունը, ըստ հետազոտության, մեծապես կախված է ձեր անձի տեսակից։
Միաժամանակ կարող եք մտածել մի քանի երևույթի մասին
Միաժամանակ մի քանի բանի մասին մտածելը և դրանցից որևէ մեկի վրա կենտրոնանալ չկարողանալը նշանակում է, որ ցանկանում եք ավելիին հասնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը