Ադրբեջանի կառավարությունը «վերահսկում է մեր տեղաշարժը, հակամարտությունը լուսաբանելու մեր ազատությունը: Մեզ անընդհատ ուղեկցում է «դայակ»-ը:
Ֆրանսիական France 24 հեռուստաընկերության լրագրողը, որ միջազգային մամուլի այն մի քանի ներկայացուցիչներից մեկն է, որոնց ներս է թողել Ադրբեջանը, նախազգուշացնում է հեռուստադիտողներին, որ չեն կարող լուսաբանել հակամարտությունն այնպես, ինչպես իրենք են ցանկանում:
Murado Telegram հեռուստաալիքի-ի համաձայն՝ լրագրողը հեռուստադիտողներին ասում է, որ անընդհատ իրենց հետ է Ադրբեջանի կառավարության «դայակը» ՝ այն անձը, որ նրանց ասում է՝ ինչ ու որտեղ նկարահանեն: Սա «շատ դժվար» է դարձնում կատարվածի մասին իրական պատկերացում կազմելը:
«Մենք միշտ փորձում ենք հասկանալ, թե որքանով է իրական պատկերը, որը մեզ են ներկայացնում (Ադրբեջանում)», – նկատում է լրագրողը:
France 24 from Azerbaijan "our movements and our freedom to report are controlled". Azerbaijan heavily sensors information from the conflict zone, controls international media and disseminates overzealous propaganda and groundless accusations. pic.twitter.com/DcjaZq7Vmh
— Armenia in Geneva (@Armembsuisse) October 12, 2020