Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել. armeniasputnik.am

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Մոսկվայում ավարտվեց։ Դրա արդյունքում ընդունվել է հայտարարություն: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին։

«Հանդիպումը կայացել է, ընդունվել է հայտարարություն», – ընդգծել են նախարարությունից։

Գործակալությունն այս պահին այլ մանրամասներ չի հաղորդում։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 12–ին, Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, իսկ այսօր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

armeniasputnik.am



Նման նյութեր