Կիպրոսը նոյեմբերի 1-ից կչեղարկի «ոսկե անձնագրեր» հանձնելու ծրագիրը
Advertisement 1000 x 90

Կիպրոսը նոյեմբերի 1-ից կչեղարկի «ոսկե անձնագրեր» հանձնելու ծրագիրը

Կիպրոսը նոյեմբերի 1-ից չեղարկում Է երկրի տնտեսության մեջ ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանալու ծրագիրը: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հաղորդել Է «Կատիմերինի» հունական թերթի կիպրական ստորաբաժանումը: «Իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել «Քաղաքացիություն՝ ներդրումների միջոցով» ծրագրի գործողությունը ներկայիս ձեւով՝ սկսած նոյեմբերի 1-ից»,-հրատարակությունը մեջբերում Է կառավարության ներկայացուցիչ Կիրիակոս Կուշոսի խոսքը:

Կուշոսը հայտարարել Է, որ այդ որոշումն առաջարկվել Է ներքին գործերի եւ ֆինանսների նախարարների կողմից, այն պաշտպանել են նաեւ կառավարության մյուս անդամները: Նա նշել Է, որ այս ծրագրի հետ կապված քննություններն ավարտվելուց հետո կառավարությունը կուսումնասիրի նոր ծրագիր կազմակերպելու հնարավորությունը, որը նպատակաուղղված Է երկրի տնտեսության բնագավառում օտարերկրյա միջոցների ներգրավմանը: Հոկտեմբերին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքն իր կայքում գաղտնի նկարահանված տեսագրություն Է հրապարակել, որը թույլ Է տալիս ենթադրել, որ «ոսկե անձնագրերի» կիպրական սխեմայում առկա Է եղել կոռուպցիոն բաղադրիչ:

Ավելի վաղ այս տարի ԶԼՄ-ներում տեղեկատվություն Է հայտնվել այն մասին, որ 2017-ից մինչեւ 2019 թվականը ԵՄ-ի մեջ մտնող Կիպրոսի իշխանությունները «ոսկե անձնագրեր» են հանձնել 1,4 հազար հարուստ օտարերկրացիների, որոնք համաձայնել են դրա փոխարեն երկրի տնտեսության բնագավառում ներդրումներ անել: Դրա հետ մեկտեղ պարզ Է դարձել, որ այդպիսի անձնագրեր ստացած անձանցից ոմանք մեղավոր են փողերի լվացման, կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր