System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամի իր էջում տեղեկացրել է, որ խմբի անդամներ Ջոն Դոլմայանը և Շավո Օդաջյանը նախատեսում են հանդես գալ նոր նախաձեռնությամբ՝ աջակցություն ցուցաբերելու պատերազմական վիճակում գտնվող Արցախին: Նախաձեռնության ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Մասնավորապես, երաժիշտները մասնակցելու են «Լռությունը ցեղասպանություն է» (Silence is genocide) խորագրով շապիկների ստորագրման բարեգործական միջոցառմանը, որից հետո մոմավառությամբ հարգելու են հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած զինծառայողների հիշատակը։