Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել
Advertisement 1000 x 90

Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հանձնարարել է ուսումնասիրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծությունը։

Ավելին, նա հայտարարել է, թե իբր Ադրբեջանի իշխանությունը տեղյակ չէ` իրականում ինչ է տեղի ունեցել ու նույնիսկ կասկած է հայտնել, թե դա հայերի ձեռքի գործն է։

«Եթե դա արած լինեին ադրբեջանական զինված ուժերը, ապա այստեղ սխալ կլիներ, քանի որ մեր թիրախների շարքում պատմական կամ հոգևոր նշանակետեր չկան»,– հայտարարել է Ալիևը` նաև մի ամբողջ դասախոսություն կարդալով, թե ինչպես են իրենք պահպանում մեր մշակույթը, իսկ մենք` ոչնչացնում իրենցը։

Նշենք, որ Ալիևի այսօրինակ հայտարարությունները մեկնաբանելով, հայկական կողմը բազմիցս նշել է, որ Ադրբեջանն այժմ ոչ թե Ալիևը, այլ Էրդողանն է ղեկավարում։ Իսկ Ադրբեջանի նախագահը չի տիրապետում իրավիճակին, ու նրա հայտարարությունները հեռու են իրականությունից։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր