Հայակական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում ապաստարանում ապրող մարդիկ իրենց առօրյայի ու զգացածի մասին են պատմում։
«Ամեն մի զինվորի համար ցավում ենք, յուրաքանչյուր զոհը մեր երեխան է»,- ասում է նրանցից մեկը։
Արցախցիները վճռական են տրամադրված, մինչև վերջ իրենց հայրենի հողում են մնալու, գնալու այլ տեղ չունեն։
«Որպեսզի սահմանին կանգնած զինվորին ոգևորենք։ Ապրում ենք մի մեծ ընտանիքով, մեկս մյուսի հանդեպ ուշադիր ենք ու համերաշխ»,- նկատում է մեկ այլ կին։
Ապաստարանում շատ բան անել չեն կարող, բայց 65-ամյա տիկնոջ ծնունդը քաղցրավենիքով, մրգեղենով ու շամպայնով կնշեն։
«Ապրեն մեր տղաները, հերոսները, մինչև հիմա ասում էինք՝ հաղթելու ենք, հիմա էլ ասում ենք՝ հաղթել ենք»,- ասաց տատիկներից մեկը։
Նրան հավելեց մեկ ուրիշը։
«Շամպանսկին էլ պահում ենք, որ նշենք»։